Ահազանգ. «Ադրբեջանցիները զավթում են հայ-վրացական սահմանը»

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-30-ը կմեկնի Վրաստան: Ինչպես տեղեկացրել է Նախագահի մամլո ծառայությունը, այցի ընթացքում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի քննարկումից բացի, նախատեսված է մի շարք ոլորտներում հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Եվ քանի դեռ երկու երկրների պաշտոնատար անձինք պատրաստվում են բարձաստիճան ղեկավարների հանդիպմանը, Վրաստանի հայ բնակչությունը բարձրաձայնում է իր խնդիրները:
Times.am լրատվական կայքի խմբագրությունը ստացել է նամակ, որի հեղինակները պատմում են տեղի հայկական գյուղերի ծանր կացության մասին: Նամակում մասնավորապես ասված է. «Վրաստանի Մառնեուլի շրջանի լեռնային և նախալեռնային տարածքներումհիմնականում բնակվում են հայեր: Քանի որ նրանց ապրուստի միակ միջոցը տեղիանջրդիերկրորդև երրորդկարգիհողերն են, լինում ենտարիններ, երբ հողիմշակմանվրա ծախսվածգումարը մի քանի անգամ գերազանցումէ ստացածեկամուտները: Արդյունքում՝ Մառնեուլի շրջանի հայ բնակչության 80% -ը բանկերում հսկայականպարտքեր ունի: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ դաշտավայրերումբնակվողադրբեջանցիների ունեցած հողերը առաջին կարգի ջրովիհողերեն, որոնք հայերի հողերից 10 անգամ ավել բերքառատ են: Սակայն տեղականկառավարությանորոշմամբ Մառնեուլի շրջանում հողի հարկերը հավասարեցվել են:Անջրդի հեղերի համար նախկին 31 լարիի փոխարեն 100 լարի հարկ է սահմանվել: Միխոսքով՝ հողի հարկը տեղի ազերի չինովնիկների որոշումով բարձրացվել է 300%-ով, իսկջրովի հողի հարկը, որին տիրում են տեղի ադրբեջանական բնակչությունն ու 1000-ավորհեկտարններ հողեր ոնեցող ադրբեջանցի չինովնիկները, ավելացել է աննշան տոկոսով: Փաստորեն ադրբեջանցի չինովնիկները այդպիսով որոշել են շրջանի բյուջենլցնել ոչ թեիրենց բերրի հողերի, այլ հայ համայնքի անջրդի ու անբերրի հողատարածքների հաշվին:Այս փաստը ևս տեղի հայ բնակչության 2005-2006 թվականներին սկիզբ առած արտագաղթի պատճառ է դարձել: Նշենք, որ Մառնեուլի շրջանից հայ բնակչության արտագաղթի հիմնական պատճառներից մեկն էլ հայ-վրացական սահմանայինխնդիրներն են: Սահամանագծման արդյունքում Վրաստանի տարածքում հայտնվածՀայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշակերտներիցտարեկան650-700լարի ուսման գումար են պահանջում: Չկարողանալով վճարել այդ գումարը՝ շատ հայեր հեռանում են իրենց բնօրրաններից: Հայկական գյուղերը օրեցօրդատարկվոմ են՝ թողնելով հայ-վրացական սահմանը ադրբեջանցիներին: Հուսով ենք, որՎրաստան կայանալիք այցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունիցչեն վրիպի նաև Մառնեուլի շրջանի հայ բնակչության խնդիրներըե:

Комментариев нет:

Отправить комментарий