ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԼՈՌԻ


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ  ԼՈՌԻ


Վահե Սարգսյան
Պատմական Հայաստանի Գուգարք նահանգի հյուսիսային մի քանի գավառները, հետագայում միավորվելով մեկ վարչամիավորի մեջ և կազմելով  Լոռի գավառը, այսօր մեծամասամբ
չեն գտվում Հայաստանի  Հանրապետության կազմում: Հայոց հյուսիսային այդ ծայրագավառներից կազմված շրջանները համընկնում են ներկայիս Վրաստանի կազմում գտնվող հարավային Դմանիսի, Թեթրիծղարոյի, Բոլնիսի և Մառնեուլի շրջաններին:Դմանիսի շրջանը հիմնականում համընկնում է պատմական Գուգարք նահանգի Կանգարք  գավառին: Վրացախոս հայեր հիմնականում բնակվում են Դմանիս շրջկենտրոնում, Մամուլա, Մաշավերա (Գորնջուկ), Մեծ Գոմարեթ, Մեծ Դմանիս  և Վարդիսուբան գյուղերում1:

1. Դումանիս (Մեծ Դմանիս): Գյուղն այս ժամանակ եղել է իշխան Օրբելյանովների կալվածքը, ունեցել է 25 տուն հայ բնակչություն (վրացախոս) և սբ. Աստվածածին անվամբ քարաշեն, աղքատիկ եկեղեցի:

2. Վարդիսուբան: Գյուղը եղել է իշխան Օրբելյանովների կալվածքը, ունեցել է 18 տուն հայ (վրացախոս), 4 տուն վրացի բնակչություն  և քարաշեն, աղքատիկ եկեղեցի:
3. Գորնջուկ (Մաշավերա): Գյուղը եղել է տփղիսեցի Փիթոյանցի  կալվածքը, ունեցել է 18 տուն հայ (վրացախոս) բնակչություն և սբ. Գևորգ անվամբ քարաշեն, արդուզարդերով հարուստ եկեղեցի: Պատմաբան-քարտեզագիր Գ. Մ. Բադալյանի կատարած հետազոտությունների համաձայն` 1886թ. Դմանիսի շրջանի 7 գյուղերից, որոնք կազմել են Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի Թրիալեթի ոստիկանական տեղամասի Դմանիսի գյուղական հասարակությունը, 5-ում վրացիների հետ խառը բնակվել են հայեր3
1939թ. մարդահամարի տվյալներով Դմանիսի (Դմանիսը այդ ժամանակ կոչվում էր Բաշկիչեթ) շրջանի բնակչությունն ու ազգաբաշխական պակերը հետևյալն էր 
Ըստ Վրաստանում անցկացված մարդահամարի և եւրոպացի հետազոտող Ջոնաթան Ուիթլի ուսումնասիրությունների` 2002թ. Դմանիսի շրջանն ուներ ժողովրդագրական և ազգաբաշխական հետևյալ պատկերը
.

Այսպիսով` քայլ առ քայլ վրացացնելով, հաշվառելով որպես վրացիներ, ինչպես նաև իրականացնելով հայազտման տարաբնույթ մեթոդներ` վրացական թե նախախորհրդային, թե խորհրդային և թե հետխորհրդային աշխարհիկ և հոգևոր իշխանությունների կողմից հաջողվեց վերջնականորեն հայրենազրկել Դմանիսի հայ բնակչությանը: Ինչպես երևում է 2002 թ. տվյալներից` Դմանիսի շրջանում հայ բնակչությունը գրեթե իսպառ բացակայում է (եթե չհաշվենք Դմանիս քաղաքի 2% հայությունը): Նույն` 2002 թ. հիշատակվող 3 վրաց-հունական և 2 ադրբեջանա-հունական գյուղերը, հույների արտագաղթի հետևանքով գրեթե իսպառ ձեռք են բերել համապատասխանաբար վրացական և ադրբեջանական դիմագծեր: Անժխտելի է
նաև, որ Դմանիսի հայության էթնոձուլման մեջ իրենց մեղքի բաժինն են ունեցել նաև հայության աշխարհիկ և հոգևոր բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնք, պարզորոշ տեսնելով հայության ուծացումը, քայլեր չեն ձեռնարկել փրկելու վերջիններիս: Այս տխուր իրողության մասին ահազանգվում էր դեռ 1884թ., երբ Վարդիսուբան գյուղի մասին խոսելիս մասնավորաբար նշվում էր. ...այստեղ  (Վարդիսուբանում` Վ. Ս.) անհրաժեշտ է կառուցանել
մի դպրոց շրջակայ գիւղերի հայ երեխաների համար. բայց ով է օգնողը՚ 6: Թեթրիծղարոյի շրջանը հիմնականում համընկնում է պատմական Գուգարք նահանգի Մանգլյաց փոր  գավառին: Շրջանում գտնվող Մանգլիս ավանի անվանումը նշված հայկական գավառի
տառադարձված տարբերակն է7 : Ներկայիս հայությունը այստեղ է հաստատվել 18-րդ դարի վերջերին` Մուշից, Արցախից, Լոռիից: Շրջանի մոտ 2.500 հայությունը հիմնականում բնակվում է Թեթրիծղարո քաղաքում, Դաղեթ - Խաչեն, Մեծ Դուռնուկ, Սամշվիլդե (Շամշուլդա), Վարխունո (Թեթրիծղարոյի արվարձանը)  և Փոքր Դուռնուկ գյուղերում8: Փոքրաթիվ, հիմնականում` վրացախոս հայեր են բնակվում նաև շրջանի Արդասուբան, Բոգա, Բոր-բալո, Էրտիս, Կոդա, Մանգլիս, Մեծ Էնագեթ, Մուխաթ բնակավայրերում9: 1884 թ. պահպանված ճանապարհորդական հիշատակարանում տեղեկություններ կան Թիֆլիսի նահանգի համանուն գավառի` ինչպես Թիֆլիս քաղաքի մերձակա  Կրծանիս (Ծիրանավոր) և Շահ-
նաբաթ ուխտատեղիների, Ներքին Թելեթ, Սողանլուխ, Ծալաղբյուր, Թելեթ գյուղ, Կումիս, Վաշլեվան հայկական և հայ-վրացական գյուղերի, այնպես էլ` նույն գավառի մեջ մտնող ներկայիս Թեթրիծղարոյի շրջանի վերոնշյալ բնակավայրերի մասին10: Դրանք էին.
1. Կոդա: Հայեր` 70 տուն, վրացիներ` 35 տուն: Վրացիներն ունեցել են մեծ եկեղեցի, հայկական եկեղեցին եղել է քարաշեն մի փոքրիկ շինություն: Գյուղի հայերը հիմնական մասով եղել են վրացախոս: 
2. Մուխաթ: Հայեր` 25 տուն (վրացախոս): Վրացիները կազմել են շատ փոքր թիվ և չեն ունեցել եկեղեցի: 
3. Բորբալո: Հայեր` 7 տուն (վրացախոս): Վրացիներ` 35 տուն: Գյուղը հայկական եկեղեցի չի ունեցել, դրա փոխարեն եղել է վրացական եկեղեցի և քահանա: (1984թ. գյուղի 95 ընտանիքներից 15-ը հիշատակվում են հայկական11): 


4. Էնագեթ: Հայեր` 14 տուն (վրացախոս): Վրացիներ` 6 տուն: Գյուղի հայկական եկեղեցին եղել է քարաշեն, փոքր և անշուք: Ավելացնենք, որ, ինչպես և այդ մասին հիշատակվում է հիշատակարանում, այս գյուղում է ծնվել ամենայն հայոց կաթողիկոս Դավիթ Ե Էնագեթցին (Ղորղանյան). ՙԱյս գիւղը հայրենիքն է Դաւիթ կաթուղիկոսի, որ յայտնի է պամութեան մեջ Դաւիթ – Դանիէլեան անցքերով: Գիւղիս կալուածատէրերն են տփխիսեցի ազնուական Յովհաննէս Ղորղանեանց և  իւր ազգականները, կարծեմ, եղբօրորդիք կամ եղբօր թօռունք Դաւիթ կաթուղիկոսի՚12:
5. Արդասուբան: Հայեր` 20 տուն (վրացախոս): Գյուղն ունեցել է փոքր, քարաշեն եկեղեցի: Գյուղի բնակիչները խոստացել են իրենց տարեկան եկամուտից հատկացումներ կատարել, եթե բացվի հայկական դպրոց (հոգևոր ուսումնարան), և լինի արտաքին օգնություն` այդ ուսումնարանը պահելու համար:
6. Բոգա (Բոգվ): Հայեր` 50 տուն (վրացախոս): Վրացիներ` 50 տուն: Հայերն ունեցել են մի փոքրիկ քարաշեն եկեղեցի:
7. Աղբուլաղ (Բելիյ Կլյուչ, Թեթրիծղարո): Հայեր` 50 տուն: Բնակվել են նաև ռուսներ` Վորոնցովի ժամանակ Ռուսաստանից բերված գաղթականներ և իրենց պաշտոններն ավարտած ռուս զինվորականներ: Այստեղ տեղակայված է եղել նաև ռուսական մի
զորագունդ, բազմաթիվ զինվորականներ և իշխաններ այստեղ ունեցոլ են իրենց սեփական ամառանոց-առանձնատները: Կառուցման մեջ է գտնվել սրբատաշ քարերով մի եկեղեցի, խոսվել է հայկական դպրոց բացելու կարևորության մասին:
8. Վարխունո: Հայեր` 20 տուն: Գյուղն ունեցել է հայկական փոքրիկ քարաշեն եկեղեցի:
9. Շամշուլդա (Սամշվիլվդե): Հայեր` 48 տուն: ՙԱրքունական՚ հիշատակվող այս գյուղն ունեցել է քարաշեն եկեղեցի և հոգևոր դպրոց: Գյուղն արդեն պատրաստվել էր կառուցելու դպրոցի նոր`


հարմարավետ շենքը:
10.Մեծ Դաղեթ (Դաղեթ Խաչեն): Հայեր` 123 տուն: Գյուղն ունեցել է քարաշեն, միջակ մեծությամբ եկեղեցի: Գյուղում կազմված է եղել հոգևոր դպրոցի հոգաբարձություն:
11.Մեծ Դուռնուկ: Հայեր`60 տուն: Վրացիներ` 4 տուն: Գյուղն ունեցել է սրբատաշ քարով եկեղեցի (օծված` 1884թ. հունիսի 22-ին): Վրացիները այստեղ չեն ունեցել եկեղեցի: Հայկական եկեղեցում գտնվել է մի մագաղաթյա ձեռագիր ավետարան:
12.Փոքր Դուռնուկ: Հայեր` 12 տուն: Գյուղում չի եղել հայկական եկեղեցի: Ցավով պետք է նշել, որ, ինչպես վկայվում է վերոնշյալ ճանապարհորդական հիշատակարանում, Թեթրիծղարոյի հայ ազգաբնակչությունը արդեն լիովին բռնել էր վրացականացման ուղին. Բացառութեամբ երեք ծերունիների` հայերը վրացախօս են (խոսքը Թիֆլիսին մերձակա և նույնանուն գավառի մեջ մտնող Վաշլեվան (Վաշլովան) գյուղի մասին է, որը 1884թ. ունեցել է 50 տուն հայ և 15 տուն վրացի բնակչություն). ժողովուրդի պարապմունքն է երկրագործութիւն և այգեգործութիւն: Առ հասարակ մինչև այժմ այցելած հայ ժողովրդոց պատմելով մեծ մասամբ իրանք գաղթական են Ղարաբաղից և Ղազախից, գաղթող սերունդից յետոյ հայ լեզուն կամաց կամաց մոռացուել և տեղի է տուել վրացերէնի՚13:  1886թ.Թեթրիծղարոյի (հայ. թարգմ.` սպիտակ աղբյուր. թուրք.`Աղբուլաղ, ռուս.` Բելիյ Կլյուչ) սահմաններում գտնվող բնակչությունն ուներ հետևյալ  թվային և ազգային հարաբերակցությունը14
1939թ. մարդահամարի տվյալներով Թեթրիծղարոյի (Թեթրիծղարոն այդ ժամանակ կոչվում էր Աղբուլաղ) շրջանի բնակչության ազգաբաշխական պակերը հետևյալն էր15
Միայն Դաղեթ-Խաչեն հայկական հռչակավոր գյուղը 1886 - 2002
թվականներին ապրել է հետևյալ ժողովրդագրական ողբերգությու-
նը.
Այս ՙժողովրդագրական ձմեռը՚ ցայտուն է արտացոլվել ծնունդով Դաղեթ-Խաչենից, ներկայումս թբիլիսաբնակ Մ. Ախտյանի հետևյալ տողերում.24
Ոչ հարազատ եմ գտնում,
Ոչ ընկեր բարի,
Երամի պես չվել են
Յոթ կողմն աշխարհի:
Մնացել են տխրամած
Մի քանի պառավ,
Բայց նրանց էլ խստաշունչ
Ցուրտը գիրկն առավ:
Բոլնիսի շրջանը հիմնականում համընկնում է պատմական Գուգարք նահանգի Բողնոփոր և Քվիշափոր գավառներին: Մինչև 18-րդ դարի առաջին կեսը եղել է գրեթե զուտ հայաբնակ: Լեզգիների ավերիչ արշավանքների հետևանքով ամայանալով` վերստին հայանում է նույն դարի վերջերին Արցախից եկած վերաբնակների շնորհիվ: Ներկայումս Բոլնիսի շրջանում բնակվում է մոտ 5.000 հայ, որոնք տեղաբաշխված են Բոլնիս քաղաքում (քաղաքի ՙգերմանական՚ թաղամասում. ավելացնենք, որ 19-րդ դարի սկզբներին այստեղ հաստատված գերման վերաբնակները ներկա թաղամասը, որ այն ժամանակ եղել է գյուղ, կոչել են Եկատերինենֆելդ կամ Մեծ Ռատևան, որը 1884թ. ունեցել է 200 տուն գերմանացի)25

, Բոլնիս-Խաչեն և Կիանեթ գյուղերում, ապրում են նաև Կազրեթ ավանում, Բալիճ (վրացախոս), Դարպաս (վրացախոս) (մեր ուսումնասիրությունների համաձայն` Դարպաս գյուղը տարիների ընթացքում դարձել է հիմնականում թաթարաբնակ, իսկ 1884թ. գյուղն ունեցել է 3 տուն հայ և չի ունեցել եկեղեցի26), Սամծևրիս, Փոլադաուրի գյուղերում:  
Ըստ Գ. Մ. Բադալյանի հետազոտությունների` Բոլնիսի շրջանի տարածքի երբեմնի հայկական բնակավայրերը 19-րդ դարի սկզբին ընդգրկված են եղել Բորչալուի գավառի Եկատերինենֆելդի ոստիկանական տեղամասի Քվեշի գյուղական հասարակության մեջ27:
20-րդ դարասկզբին Քվեշի գյուղական հասարակությունն ունեցել է 3225 բնակիչ, որից 1830-ը` հայեր28: 1914 թ. դրությամբ Քվեշի գյուղական հասարակության 10 գյուղերը, համաձայն 1884թ. ճանապարհորդական վկայարանի, եղել են հիմնականում հայաբնակ29.
1. Փոքր Ռատևան: Հայեր` 12 տուն (վրացախոս): Վրացիներ` 15 տուն: Գյուղը եղել է թիֆլիսցի (տփխիսցի) Փիթոյանցի կալվածքը, որն էլ այստեղ կառուցել է քարաշեն մեծ եկեղեցի:
2. Ակաուրթ: Հայեր` 2 տուն: Գյուղը եղել է իշխան Նիկողայոս Միքայելյան Արղությանցի կալվածքը, ունեցել է մի քայքայված եկեղեցի:
3. Կիանեթ: Հայեր` 12 տուն: Գյուղը եղել է իշխան Բարաթովի կալվածքը: Ունեցել է քարաշեն, փայտածածկ եկեղեցի30:
4. Տաձեա (Տանձիա, Տանձյակ): Հայեր` 4 տուն: 
5. Տաբախմելա (Ջալտամ, Կազրեթ): Հայեր` 12 տուն (վրացախոս): Վրացիներ` 16 տուն: Գյուղի փոքրիկ քարաշեն եկեղեցին կառուցել է Ղազար Աթաբեկյանցը: Գյուղը եղել է վրացի իշխան
Դավիթ Քոբուլովի կալվածքը:
6. Փոքր Բոլնիս (Խաչի-Բոլնիս, Խատիսսոփել): Հայեր` 6 տուն: Վրացիներ` 16  տուն: Գյուղը եղել է նշանավոր ուխտատեղի, այս-տեղ է գտնվել սբ. Գևորգ անվամբ մատուռը, ուր այցելել են բազմաթիվ ուխտավորներ: Այստեղից ստացված արդյունքը տրամադրվել է Ներսիսյան Ազգային Հոգևոր դպրոցին: Գյուղը նախկինում եղել է վանքապատկան, սակայն արքունիքն այն դատական կարգով վերցրել էր իրեն: 
7. Քվեշ: Հայեր` 2 տուն (վրացախոս): Գյուղում եղել է սբ. Աստվածածին քարաշեն բավական հին եկեղեցի` հայերեն արձանագրությամբ խաչքարերով: Գյուղը նախկինում եղել է հայաշատ, սակայն օդի և ջրի վատորակ լինելու պատճառով մի մասը` ոչնչացել, իսկ մյուս մասը տեղափոխվել էր Բոլնիս (հավանաբար` Մեծ Բոլնիս կամ Բոլնիս Խաչեն): 
8. Բալիճ: Հայեր` 10 տուն: Վրացիներ` 10 տուն: Գյուղում եղել է վրացական եկեղեցի, իսկ հայկական փոքրիկ աղոթատունը եղել է վերանորոգման մեջ: Գյուղը եղել է թիֆլիսցի (տփխիսցի) Փիթոյանցի կալվածքը:  
9. Բոլնիս-Խաչեն (Մեծ Բոլնիս, Բոլնիս): Հայեր` 70 տուն: Գյուղն ունեցել է ծխական նորակառույց քարաշեն եկեղեցի: Գյուղում է գտնվել նաև հին վրացերեն արձանագրությամբ Սիոն31 անվամբ եկեղեցին, որի աջ և ձախ կողմերում` փոքր հեռավորության վրա,
գտնվել են 12 փոքր եկեղեցիների ավերակներ: Գյուղի հարավային կողմում` անտառապատ բլրի լանջին էր գտնվում գլանաձև փոքրիկ կաթողիկեով Ծուղրուղաշեն կոչված ընդարձակ քարաշեն մենաստանը: ՙԹէ վերև յիշատակուած Սիօն եկեղեցին և թէ այս (խոսքը Ծուղրուղաշեն հուշարձանախմբի մասին է` Վ. Ս.)32 անկասկած Հայոց են, չնայելով վրացի արձանագրերին. որովհետև հին ժամանակներում միայն հայ բնակիչներ են եղել, որից
և Սօմխեթ  (ընդգծումը մերն է` Վ. Ս.) անունն է առաջացել. իսկ վերջումը գուցէ վրացիք բնակելով այս կողմերում տիրել են ժամանակաւորապէս այդ եկեղեցիներին՚, նշվում է հիշատակարանում33: 10.Սամծևրիսում այս ժամանակ հայեր չեն եղել 34:
1939թ. մարդահամարի տվյալներով Բոլնիսի (Բոլնիսն այդ ժամանակ կոչվում էր Լյուքսեմբուրգ) շրջանի ազգաբաշխական պատկերը հետևյալն էր35
. Համեմատության համար ստորև բերում ենք Բոլնիսի շրջանի ազգաբաշխական պատկերը` 2002թ. Վրաստանի պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն.
Հայ մեծանուն բանաստեղծ Ղազարոս Աղայանի ծննդավայր նշանավոր Բոլնիս-Խաչենը ևս կանգնել է հայաթափման և օտարացման շեմին: 2006 թ. դրությամբ Բոլնիս-Խաչենի գյուղապետ Մարինա Անանյանի փոխանցմամբ` 1990 թ. գյուղն ունեցել է 2485 բնակիչ, 2004-ինª 169037 : Նույն աղբյուրի փոխանցմամբ` բոլնիս-խաչենցիները շատ հազվադեպ են այցելում հայկական աղոթատեղիներ: Փոխարենը մասնակցում են վրացական տոմարով անցկացվող Սուրբ Զատկին և այցելում Խաչենում գործող վրացական Սիոնի եկեղեցին: Տրանսպորտային կապ Երևանի հետ գրեթե չկա, հայկական հեռուստաալիքները դիտելու հնարավորությունª նույնպես: Ըստ Մ. Անանյանի` եթե ադրբեջանական գյուղում տարվա ընթացքում 15 հարսանիք է լինում, ապա Խաչենում լինում է մեկը: Չնայած մտահոգիչ հանգամանքներին` գյուղապետը հուսադրել է, որ գյուղից արտահոսքը կանխվում է: 2006 թ. դրությամբ վերանորոգվել են գյուղի դպրոցը, ակումբը, մարզադաշտը, Ղ. Աղայանի տուն-թանգարանը, գյուղապետարանը, իսկ ծնելիությունը մի փոքր աճել է38: Վերոբերյալ տվյալների մեկնաբանությունները թողնելով ընթերցողին` նշենք, որ Բոլնիսի երբեմնի հայաշատ բնօրրանը ևս հայրենազրկվել է, ադրբեջանականացել և մասամբ վրացականացել: 

Մառնեուլի շրջանը հիմնականում համընկնում է պատմական Գուգարք նահանգի Ծոբոփոր, մասամբ` Կողբոփոր գավառներին: Մինչև 18-րդ դարը եղել է զուտ հայաբնակ: Ներկայիս հայ բնակիչներն այստեղ են հաստատվել նույն դարի վերջերին` Արցախից, Գանձակից, Լոռու հարավային մասերից, Սևանա լճի ավազանից և Բերդից (նախկինում` Շամշադին) և բնակվում են շրջանի 76 բնակավայրերից 15-ում: Զուտ հայկական են 9-ը. 1. Շահումյան (Մեծ Շուլավեր)39: Պատմական հարուստ անցյալով և ի պատիվ Ստ. Շահումյանի` 1923թ. Շահումյան վերանվանված նախկին Շուլավեր բնակավայրը լեզգիների ասպատակությունների հետևանքով հայաթափվել է 1740-ական թվականների վերջին, կրկին վերաբնակեցվել Գարդմանքի (Շամշադին) հայերով` 1750-ական թվականների վերջերին: Սկսած 19-րդ դարի սկզբից մինչ մեր օրերը` Շուլավեր-Շահումյանն ունեցել է ազգաբնակչության թվաքանակի հետևյալ պատկերը40

1884 թ. վերոնշյալ ճանապարհորդական վկայարանում նշվում է, որ այդ ժամանակ Շուլավերն ունեցել է 500 տուն հայ, գյուղում եղել են նաև արհեստավոր թուրքեր և առևտուր անող հրեաներ 41: Գյուղն ունեցել է երկու` Պողոս-Պետրոս (նորակառույց, դեռևս կիսավարտ) և
սբ. Աստվածածին եկեղեցիներ, արական ծխական դպրոց, ուխտատեղիներ, հայկական արձանագրություններով հարուստ խաչքարեր, այլ պատմաճարտարապետական, հոգևոր արժեքներ: Ներկայումս Շուլավեր-Շահումյանն ունի երկու միջնակարգ (N1,N2) և երկու ոչ լրիվ միջնակարգ (N1, N2) դպրոցներ: Այստեղ են ծնվել այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են հաղորդավար-դերասանուհի Նարա Շլեպչյանը, բանաստեղծ Մովսես Արազին (Մովսես Մելիքի Հարությունյան) և մի շարք բժիշկներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական, զինվորական գործիչներ: Ներկայումս մեծ թափով ընթանում է Շահումյանի վրացականացման գործընթացը. օս-վրացական պատերազմից հետո Շահումյան բերվեցին վրացի փախստականներ, որոնց համար ստեղծվեցին բարվոք կենսապայմաններ: Սկսեց կանոնավոր աշխատել Շահումյան-Մառնեուլ (շրջկենտրոն) երթուղայինը: Հավելենք, որ եթե տեղի հայությունը որպես Շահումյան-Մառնեուլ երթուղայինի վարձավճար ներկայումս  վճարում է 1 լարի, ապա վրացիների համար այն 0,5 լարի է: 
2. Աղքյորփի: Ըստ ակադեմիկոս Ս. Երեմյանի` Աղքյորփին անցյալում կոչվել է Ագրփու, որն արաբերենից նշանակում է ՙագռավաքար՚42: 1884 թ. գյուղն ունեցել է 50 տուն հայ 43: Գյուղով ներկայումս անցնող ՀՀ-Վրաստան սահմանը գրեթե կիսում է այն: Լի-նում են դեպքեր, երբ գյուղի մի մասից մյուսն անցնելու համար հայ կամ վրացի սահմանապահները պահանջում են անձնագիր: 
3. Բրդաձոր (Բրուտաձոր): Պատմական խոր անցյալ ունեցող այս գյուղը44 ներկայումս կանգնել է ամայացման եզրին, հետխորհրդային շրջանում փակվել է գյուղի դպրոցը: 
4. Գյուլիբաղ: 1884 թ. գյուղը եղել է իշխան Մելիքովի կալվածքը, ունեցել է 12 տուն հայ բնակչություն և փոքրիկ, անշուք եկեղեցի: Գյուղին հովվել է Չանախչիի քահանան45: Գյուլիբաղի իննամյա դպրոցն ավարտող երեխաների մի մասը հաճախում է Խոժոռնու
միջնակարգ դպրոց, մյուս մասը տեղափոխվում է Ալավերդի` հարազատների մոտ և այնտեղ հաճախում դպրոց:  
5. Դամիա: Դամիայի նախկին իննամյա դպրոցը ներկայումս դարձել է միջնակարգ:
6. Խոխմել: 1884 թ. ունեցել է 16 տուն հայ բնակչություն, քարաշեն եկեղեցի: Գյուղը հովվել է Աղքյորփիի քահանան46: Հետխորհրդային շրջանում փակվել է գյուղի դպրոցը: 
7. Կարմիրգյուղ: Ունի միջնակարգ դպրոց: 
8. Չանախչի:  Գյուղը 1884 թ. եղել է կոմս Լոռու-Մելիքյանի կալվածքը, ունեցել է 23 տուն հայ բնակչություն (վերջիններս գյուղում բնակվել են պայմանագրով) և նորակառույց փայտածածկ
եկեղեցի47: Գյուղից 3 կմ հարավ` Լալվար լեռան ստորոտին է գտնվում 13-րդ դարի հրաշակերտ կոթողը` Խորակերտը:   
9. Ղուդրո48: Ղուդրոն(ին) փոքր գյուղ է, չունի դպրոց, գյուղում մնացել է մի քանի ընտանիք, բնակչության մոտավոր թիվը կազմում է մոտ 40 մարդ: 1884 թ. Ղոդրոն ունեցել է 3 տուն հայ բնակչություն և չի ունեցել եկեղեցի49:        
Խառը բնակչություն ունեն Թամարիս, Խոժոռնի50 (ունի մոտ 700հայ), Ծոփ51(մոտ 350 հայ), Նորգյուղ (Թազաքենդ), Մառնեուլ (մոտ2000 հայ), Բուդյոնովկա (Միրզոևկա) (450 հայ, ունի միջնակարգ դպրոց), Շուլավեր (մոտ 300 հայեր, հայ աշակերտները հաճախում են կամ Կարմիրգյուղի հայկական կամ տեղի ռուսական դպրոց, գյուղը` Փոքր Շուլավեր անվամբ, 1884թ. ունեցել է 18 տուն հայ բնակչություն և չի ունեցել եկեղեցի52), Սիոն (գյուղում մնացել են մի քանի ընչազուրկ հայ ընտանիքներ, հայկական դպրոցը փակվել է), Ուլյանովկա բնակավայրերը: Մեր ուսումնասիրությունների համաձայն` մոտ 3 հայ ընտանիք ապրում է Մամեյ գյուղում, Սադախլոյում ևս կան 20-25 ընտանիք հայեր:
Ստորև ներկայացնում ենք Հյուսիսային Լոռու հայկական որոշ բնակավայրերի տարբեր տարիների ժողովրդագրական որոշ տվյալների սանդղակը53

Ըստ ՙՀայ-սփյուռք՚ հանրագիտարանի տվյալների` հայերի թիվը Մառնեուլի շրջանում 1989 թ. տվյալներով եղել է 15.000, 1993թ.` 12070 56: Համեմատության համար ստորև բերում ենք Մառնեուլի շրջանի բնակչությունը և ազգաբաշխական կազմը` 2002թ. Վրաստանի
պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն 57
Շարունակելի>>












Комментариев нет:

Отправить комментарий