Ահազանգ. «Ադրբեջանցիները զավթում են հայ-վրացական սահմանը»

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-30-ը կմեկնի Վրաստան: Ինչպես տեղեկացրել է Նախագահի մամլո ծառայությունը, այցի ընթացքում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի քննարկումից բացի, նախատեսված է մի շարք ոլորտներում հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Եվ քանի դեռ երկու երկրների պաշտոնատար անձինք պատրաստվում են բարձաստիճան ղեկավարների հանդիպմանը, Վրաստանի հայ բնակչությունը բարձրաձայնում է իր խնդիրները:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԼՈՌԻ


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ  ԼՈՌԻ


Վահե Սարգսյան
Պատմական Հայաստանի Գուգարք նահանգի հյուսիսային մի քանի գավառները, հետագայում միավորվելով մեկ վարչամիավորի մեջ և կազմելով  Լոռի գավառը, այսօր մեծամասամբ
չեն գտվում Հայաստանի  Հանրապետության կազմում: Հայոց հյուսիսային այդ ծայրագավառներից կազմված շրջանները համընկնում են ներկայիս Վրաստանի կազմում գտնվող հարավային Դմանիսի, Թեթրիծղարոյի, Բոլնիսի և Մառնեուլի շրջաններին:Դմանիսի շրջանը հիմնականում համընկնում է պատմական Գուգարք նահանգի Կանգարք  գավառին: Վրացախոս հայեր հիմնականում բնակվում են Դմանիս շրջկենտրոնում, Մամուլա, Մաշավերա (Գորնջուկ), Մեծ Գոմարեթ, Մեծ Դմանիս  և Վարդիսուբան գյուղերում1:

Տաշիր գավառին բնագրավումը

Տաշիր գավառին բնագրավումը
Ռուբեն Տեր-Մինասյան
Տաշիրը` անուն մը, որ այժմ չի գործածվիր, մեր հին Գուգարքի մեկ գավառն է, որ հետո Լոռի կոչվեցավ, Լոռիի բերդին անունով և հիմա ծանոթ է իբրև Բորչալու: Հայաստանի այդ հյուսիսային  գավառը երբեմն առանձին հայկական թագավորություն է ունեցած, բայց ընդհանրապես եղած է հյուսիսային բդեշխության մեկ մասը և Հայաստանի պաշտպանը ընդդեմ ՙՀյուսիսականաց՚: Մեզ շատ հեռուն պիտի տաներ, եթե պատմեինք Տաշիրի փառավոր անցյալը: Անոր պատմությունն այնքան ճոխ է ու բազմազան և այնքան շաղկապված Հայաստանի ընդհանուր պատմության հետ, որ սկսիլ անցյալեն, կնշանակի  Մամիկոնյանց, Գուգարաց, Բագրատունյաց տոհմերու պատմությունն ամփոփել: Տաշիրի գավառը պատմականորեն բնորոշելու համար կրնանք առանց չափազանցության բաղդատել զայն Տարոնի հետ: Եթե Տարոնը տեղավորված է Տավրոսի մեջտեղը, Սասունի  լեռներուն և Մուշի դաշտերուն մեջ, Տաշիրը նստած է  Փոքր Կովկասին մեջտեղը` Լոռիի լեռներուն և Բորչալուի  մեծ դաշտին մեջ: Եթե Տարոնը հարավի թշնամիներուն դեմ կանգնած է, Տաշիրն ալ հյուսիսականաց դեմ ծառացած է: Եթե հոն Մուշեղ, Վասակ Մամիկոնյանները ծնած են,
հոս ալ Վահան Մամիկոնյանները թև առած են:  Եթե Տարոնի մեջ Ս.Սահակները երգած են Հայոց հոգևոր կյանքը, այստեղ ալ Օհան Օձնեցիները նույն  դերը կատարած են: Եթե Մուշի Ս.Կարապետ վանքը հայկական կեդրոն դարձած էր, ապա Տաշիրի մեջ անոր դերը կկատարեին Հաղբատն ու Սանահինը: Այսօր Տաշիրի չորս գավառներեն երեքը կգտնվին Վրաց սահմանի մեջ և միայն մեկ գավառակը, Ջալալ Օղլու (այժմ Ստեփանավան), կցված է Հայաստանի: Ինչու այս անջատումը: 

Զաբախա-Ջավախքը` Հայոց Հայրենիք…



Զաբախա-Ջավախքը` 
Հայոց Հայրենիք…
Էդուարդ Աբրահամյան
(պատմական գիտությունների թեկնածու)


Հայ ազգն իր պատմության ընթացքում ունեցել է մեծ ձեռքբերումներ: Դրանց հետ մեկտեղ` մեծ թիվ են կազմում նաև կորուստները, որոնք եղել են պետականության,
մշակութային արժեքների, ազգաբնակչության, վերջապես նաև` հայրենիքի տեսքով: 
Նկատի առնելով այն իրողությունը, որ հայկական շրջանակներում մինչ օրս դեռ չեն ձևավորվել հայեցակարգային մոտեցումներ խնդրո առարկա տարածաշրջանի շուրջ, ավելին` վերջինիս մասին հայ հանրությունն ունի հակասական և իրարամերժ պատկերացումներ, հարկ ենք համարում մեր խոսքում տալ վերջինիս քաղաքական սահմանումը. ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ (ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ) ԳԱՎԱՌՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍԱՄՑԽԵՆ (ԱԽԱԼՑԽԱՅԻ ԳԱՎԱՌ, ՆԵՐԿԱ ԱԴԻԳԵՆԻ, ԱԽԱԼՑԽԱՅԻ ԵՎ ԱՍՊԻՆՁԱՅԻ ՇՐՋԱՆՆԵՐ), ՋԱՎԱԽՔԸ (ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԳԱՎԱՌ, ՆԵՐԿԱ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԵՎ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՇՐՋԱՆՆԵՐ) ԵՎ  ԾԱԼԿԱՆ (ԹՌԵՂՔ ԳԱՎԱՌ ԵՎ ՋԱՎԱԽՔ ԳԱՎԱՌԻ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՏՎԱԾ, ՆԵՐԿԱ ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆ) ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ՈՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ՙՋԱՎԱԽՔ՚ ԱՆՎԱՆՈՒՄԸ: