Զաբախա-Ջավախքը` Հայոց Հայրենիք…



Զաբախա-Ջավախքը` 
Հայոց Հայրենիք…
Էդուարդ Աբրահամյան
(պատմական գիտությունների թեկնածու)


Հայ ազգն իր պատմության ընթացքում ունեցել է մեծ ձեռքբերումներ: Դրանց հետ մեկտեղ` մեծ թիվ են կազմում նաև կորուստները, որոնք եղել են պետականության,
մշակութային արժեքների, ազգաբնակչության, վերջապես նաև` հայրենիքի տեսքով: 
Նկատի առնելով այն իրողությունը, որ հայկական շրջանակներում մինչ օրս դեռ չեն ձևավորվել հայեցակարգային մոտեցումներ խնդրո առարկա տարածաշրջանի շուրջ, ավելին` վերջինիս մասին հայ հանրությունն ունի հակասական և իրարամերժ պատկերացումներ, հարկ ենք համարում մեր խոսքում տալ վերջինիս քաղաքական սահմանումը. ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ (ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ) ԳԱՎԱՌՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍԱՄՑԽԵՆ (ԱԽԱԼՑԽԱՅԻ ԳԱՎԱՌ, ՆԵՐԿԱ ԱԴԻԳԵՆԻ, ԱԽԱԼՑԽԱՅԻ ԵՎ ԱՍՊԻՆՁԱՅԻ ՇՐՋԱՆՆԵՐ), ՋԱՎԱԽՔԸ (ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԳԱՎԱՌ, ՆԵՐԿԱ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԵՎ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՇՐՋԱՆՆԵՐ) ԵՎ  ԾԱԼԿԱՆ (ԹՌԵՂՔ ԳԱՎԱՌ ԵՎ ՋԱՎԱԽՔ ԳԱՎԱՌԻ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՏՎԱԾ, ՆԵՐԿԱ ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆ) ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ՈՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ՙՋԱՎԱԽՔ՚ ԱՆՎԱՆՈՒՄԸ: Այսուհետև Ջավախք քաղաքական անվանումը տարածվում է վերոնշյալ պատմական հայկական գավառների վրա` ամբողջապես: Այն տառադարձված անվանաձևն է ուրարտական Արգիշտի թագավորի` Վանի նշանավոր արձանագրության մեջ հիշատակած Զաբախա երկրի: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Զաբախայի  համար Արգիշտի թագավորը կոնկրետ չի նշում վարչական սահմաններ և այս անվանման տակ պարզապես ընդգծում է Այրարատյան աշխարհից հյուսիս գտնվող տարածքների միավորումը իր թագավորությանը, մենք լիովին հիմք ունենք Զաբախա-Ջավախք` պատմական այսպիսի վաղեմություն ունեցող անվանաձևը տարածելու ոչ միայն Ախալքալաքի և Նինոծմինդայի (որը հետագա պատմական գործընթացների արդյունք է), այլ նաև` վերոնշյալ Սամցխե-Ջավախք-Ծալկա ամբողջական տարածաշրջանի վրա:  Ինչպես պատմագիտության, այնպես էլ պետական շրջանակներում ամբողջ հետխորհրդային շրջանում այդպես էլ չձևավորվեց

Ջավախքի վերաբերյալ միասնական և հասարակ ժողովրդին մատչելի հայեցակարգ: Խնդրո առարկա տարածաշրջանի վերաբերյալ այդպիսի հայեցակարգի բացակայությունն է` ինչպես ՀՀ պետական և հասարակական շրջանակներում աղճատված դիրքորոշումների և
վախվորած քայլերի, նույնպես և Ջավախքի հայ ազգաբնակչության շրջանում վերջին քսանամյա զարթոնքի տարիներին ոչնչի չհասնելու պատճառը: 
Վերջին քսանամյակում (1988-2008թթ.), երբ իսկական տերերի կողմից ազատագրվեցին խորհրդային կուսակցական մարմինների տնօրինած բազմաթիվ էթնիկական միավորներ (պատմական Արցախ, Աբխազիա, Հարավային Օսեթիա, Մերձդնեստր և այլն), Ջավախքի հայությունը չհասավ ոչնչի: Նույն խնդիրները, որոնք գոյություն ունեին 1988-ից սկսած և 1990-ական թվականներին, գրեթե պատճենահանված տեսքով գոյություն ունեն նաև այսօր` 2008թ.:
Սրա հիմնական պատճառն այն է, որ և այդ տարածաշրջանի, և Հայաստանի Հանրապետության, և աշխարհասփյուռ հայությունը միայն վերջին շրջանում է սկսել ՙծանոթանալ՚ հայության պատմական այդ հայրենիքին: Հայության բոլոր շրջանակներում մինչ օրս հատուկենտ մարդիկ ունեն հստակ պատկերացումներ Ջավախքի խնդրի բուն էության, Ջավախքի պատմական և քաղաքական սահմանների վարչական ընդգրկվածության, պատմական անցյալի և քաղաքական ներկայի մասին: Այս ամենը մշտապես դարձել են հայկական կողմի քսանամյա պարտությունների պատճառը, միաժամանակ շարունակում են խոչընդոտ հանդիսանալ այս ուղղությամբ հայեցակարգային քայլեր կատարելու համար: 
Պատմական, ազգային-քաղաքական և միջազգային իրավունքի հողի վրա մշակված քայլերի բացակայությունը հայկական կողմի համար հադիսացել է մշտական պարտությունների աղբյուր, իսկ վրացական կողմն այն  օգտագործել է իբրև մահակ` այս միջոցով

տնօրինելով խնդրո առարկա տարածաշրջանի հայության ճակատագիրը: Նույն հանգամանքը Հայաստանի Հանրապետությանը ստիպել է լինել Վրաստանի հակահայ քայլերը անտեսողի դիրքերում, որը բխել է վերջինիս` դեպի արտաքին աշխարհ ելքը մեծապես Վրաստանից կախված լինելու հանգամանքից: Սակայն վերլուծությունները ապացուցում են հակառակ իրողությունը. Ջավախք տարածաշրջանն ու տեղի հայությունը ՀՀ անվտագության երաշ-
խավորն են նույնիսկ ավելի, քան ազատագրված Արցախը: Վրաց-հայկական մշտապես լարված հարաբերությունների պայմաններում Վրաստանը դեռևս վերջնականապես չի փակել ՀՀ` դեպի արտաքին աշխարհ ելքի ճանապարհները, քանի դեռ իր պատմական հայրենիքում կա Ջավախքի 150.000 հայությունը: Ավելին` այս տարածաշրջանն է ապագայում լինելու դեպի ծով և այլ երկրներ դուրս գալու ՀՀ միակ ելքը, որը կարելի է կոչել ՙկյանքի ճանապարհ՚: 
Ջավախքը բոլորովին այլ իրականության մեջ է գտնվում, քան այն կարելի է պատկերացնել, և վերջինիս խնդիրը բոլորովին այլ տեղում է թաքնված, քան մենք լսում ենք ամենօրյա հայտարարություններում կամ հրապարակումներից շատերում: Հայի բարոյական սահմաններից դուրս է Ջավախքը համեմատել սփյուռքի այլ գաղթօջախների հետ կամ այն անվանել ՙվիրահայ համայնք՚: Ջավախքը Լիբանանի Բուրջ Համուդը չէ, այն ԱՄՆ-ի
Գլենդելը չէ, այն ՌԴ Կրասնոդարի մարզը չէ, ոչ էլ Իրանի Նոր Ջուղան,  այն պատմական հայրենիքի իմաստով` Նախիջևան, Արցախ ու Արևմտյան Հայաստան է: Այն արժեք, ռազմավարական գործելակերպ ու խոստումնալից ապագա պիտի լինի յուրաքանչյուր հայի
համար: Ելնելով վերոշարադրյալ մտքից` նույնկերպ անբարոյական է Ջավաքի հայությանը, նմանեցնելով բազմաթիվ երկրների հայության հետ, մղել ինտեգրման (անգլ. թարգմանաբար` ՙձուլում՚, ՙսերտաճում՚): Այս միտքը ծագել է խնդրին անտեղյակ մարդկանց դատարկաբանությունների արդյունքում: 1829-1830 թվականներից լինելով Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող վրացապատկան նահանգների (Թիֆլիս, Քութայիս), այնուհետև Խորհրդային ու նորանկախ Վրաստանների տիրապետությունների
տակ` խնդրո առարկա տարածաշրջանի հայությունը կինտեգրվեր գոնե մեկ մազաչափ: Ո’չ: Ջավախքի հայությունը այս 180 տարիների ընթացքում ճշմարտացիաբար չի զգացել իրեն Վրաստանի կազմում այնպես, ինչպես դրանից առաջ շուրջ 200 տարի չի ՙինտեգրվել՚ Օսմանյան կայսրությանը:Լինելով հայկական տարբեր պետականությունների կազմում`

Ջավախքը 13-16-րդ դարերում ունեցել է իր գրեթե անկախ իշխանապետությունը, որի հիմնադիրները հայ նշանավոր սպարապետական տոհմի` Զաքարյանների ներկայացուցիչներն էին, նստավայրը` Թմկա անառիկ բերդը: Ջավախքի` մինչ օրս ՙլարված օջախ՚, ՙթեժ
գոտի՚, ՙբռնկվող անկյուն՚, ՙապստամբական շրջան՚ լինելու հանգամանքները պարզապես հետևանք են վերջինիս` դեռ 16-րդ դարի վերջերին կորցած պետական ինքնիշխանության, և ապացույցը` այն վերականգնելու համար մղվող ՙանթեղված՚, բայց ամեն պահի
արթնանալու պատրաստ պայքարի: Ցավոք խորհրդային տարիներին ձևավորվեց և մինչ օրս գերակայող է մի ՙավանդույթ՚, ըստ որի` Ջավախքի բազմահազար հայեր իրենց գիտական, պետական-հասարակական, մշակութային լուման լայնորեն ներդնում են հիմնականում ՀՀ-Երևանում: Եթե առաջին հանրապետության տարիներին դա հասկանալի և ըմբռնելի էր, երբ
պետական առաջին դեմքերը այս տարածաշրջանից էին և իրենց գործելակերպով Ջավախքը համարում էին Հայսատանի մաս, ապա խորհրդային և մանավանդ ներկա պայմաններում Ջավախքում առկա ՙերևանյան՚ մտածելակերպը առնվազն կործանարար է վերջինիս համար: Հատուկ քաղաքականության առկայության պայմաններում ծագումով Ջավախքից, ներկայումս ՀՀ հասարակական-քաղաքական, գիտական, ուսանողական և մշակութային բնագավառի բազմահազար ներկայացուցիչներ կլքեն իրենց երևանյան տաքուկ
գրասենյակերը և կլծվեն Ջավախքի զարգացման գործին:  Նրանք ներկայումս գիտակցաբար կամ անգիտակցաբար չեն գնում այդ քայլին, քանի որ քաղաքական պարտադրանքի բացակայությունը վերջիններիս մեջ դեռ չի ձևավորել այդպիսի կամային հատկություններ: Իսկ ազգային մտածելակերպի բացակայությունը, որպես չարաբաստիկ օրինակ, իր հերթին անխնա տարածվել է նաև Ջավախքում: Տարածաշրջանի բազմահազար ներկայացուցիչներ այսօր շենացնում են Ռուսաստանն ու այլ երկրներ և սեփական հայրենիք-ծննդավայրը սկսել են դիտարկել որպես կորսվող ուխտատեղի:Կործանարար է այսօր այն գործընթացը, որին լծվել են ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական և հատկապես ռուսաստանյան գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Դա սեփական հայրենիքից սեփական ժողովրդին էվակուացնելու գործընթացն է, երբ հերոսի կեցվածքով այս մարդիկ, լավ պայմաններ ստեղծելով ջավախքցիների համար, վերջիններիս զանգվածաբար տեղափոխում են ՀՀ,

Ռուսաստան և այլն: Այդպիսի  ՙհերոսությունները՚ 1980-ականներին ադրբեջանացրին Հյուսային Արցախը, երբ տեղի հայությանը դավաճանաբար տեղափոխեցին ՀՀ` իբրև ապահով վայր:  Կարելի է արդարացնել  ժամանակին տարբեր կայսրություններ կամ քաղաքակրթություններ զարդարող պոլսահայերին, թիֆլիսահայերին, բաքվահայերին, ռուսաստանահայերին, եվրոպահայերին, պարսկահայերին ու ամերիկահայերին: Վերջիններս մեղավոր չէին այնքանով, որ չկար Հայոց պետականություն` սեփական հայրենիքում, ուստի անհովիվ ոչխարի նման անհետացան: Նրանցից մնաց միայն հոշոտված և հոշոտվող գերեզմանաքարերի կամ էլ օտար հողի վրա կառուցած եկեղեցիների և պալատների քարաբեկորներ: Այժմ կա աշխարհասփյուռ հայության հովիվը` Հայոց պետականությունը: Այժմ անբարոյական է պետական դրոշի տակ հայկական միասնական մտածելակերպի բացակայությունը: Ջավախահայության` Վրաստանին չինտեգրվելու, վրաց լեզվի և վրաց մշակույթի ազդեցությունը հարյուրավոր տարիներ չկրելու հանգամանքը ապացույցն է այն բանի, որ վերջիններիս համար, ինչպես նախկինում թուրքական, այնուհետև  սրան հաջորդած վրացական տիրապետությունները երկարատև, սակայն, միևնույն է, ժամանակավոր երևույթներ են: Ջավախահայի մեջ անսասան է այն բնազդական մտածելակերպը, որ ինքն ապրում է Հայկական Լեռնաշխարհում` հայի պապենական հայրենիքում: Այդ բնազդը վերջինիս միջից 200 տարիների ընթացքում չի կարողացել ջնջել մուսուլմանական հզոր կրոնը, էլ ուր մնաց` վրացական առանց այդ էլ թույլ հոգևոր գործոնը: Ասվածիս վառ ապացույցը
հետևյալն է. Թռեղքի լեռներից հյուսիս ապրող հայության ինտեգրումը կամ, որ նույնն է, ձուլումը տարիների խնդիր է: Այդպես ձուլվեցին Կախեթի հայերը, այդպես այսօր ձուլվում են Բորժոմի, Բակուրիանի, Խաշուրի, Թբիլիսիի, Գորիի և այլ վայրերի հայերը:Սա Սամցխե-Ջավախք-Ծալկա  տարածաշրջանն այսօր կայն նույն լեռներից հարավ` Ծալկայից մինչև Աջարիայի սահմանները  բնակվող հայությանն անհնար է սովորեցնել վրացերենը, եթե

անգամ վրացական և միջազգային կազմակերպությունները այդ գործում ներդնեն միլիոնավոր դոլարներ: Այստեղի հայությունը մտածում է նույն մարդու նման և նույն կերպ իրեն զգում իր հայրենիքում: Միևնույն է, Վրաստանը օտար է և չի ընկալվում այս միջավայրում այնպես, ինչպես դարերով հայ ժողովուրդը չի ընկալել հռոմեացու, բյուզանդացու, պարսիկի, մոնղոլ-թաթարի կամ օսմանացու տիրապետությունը: Ծիծաղելի կլիներ, եթե, օրինակ, գտնվելով
Օսմանյան կայսրության պետականության կազմում, արևմտահայերը մեղադրվեին օսմանյան ցեղերի միջավայր չինտեգրվելու մեջ: Ավելի ճիշտ` դրանում այսօր մեղադրվում են արևմտահայերը, և որը դիտվում է վերջիններիս ոչնչացման պատճառ: Բայց այդ մեղադրանքը ներկայացվում է… պաշտոնական Թուրքիայի կողմից: Այսօր ջավախահայերին չինտեգրվելու մեջ մեղադրող բոլոր շրջանակները վարվում են նույն կերպ, ինչպես ցեղասպանված արևմտահայերի մասին խոսում է Թուրքիան: Ելնելով այս ամենից`
Ջավախքի տարածաշրջանում ինտեգրման մասին խոսելը կարելի է նմանեցնել ջուր ծեծելու կամ գայլի գլխին Ավետարան կարդալու հետ: Եզրակացությունը միակն է. հայ ժողովուրդը
բնազդորեն արդեն գծել է հայ-վրացական ներկա և ապագա իսկական սահմանը, որն անցնում է Թռեղքի ջրբաժան լեռնաշղթայով: Բնական այդ սահմանը երբեք և ոչ մի ժամանակ չի
կարող վերացնել կամ վերաձևել ոչ ոք` լինի դա Օսմանյան կայրությունը, Ցարական Ռուսաստանը կամ Վրաստան պետության այս կամ այն տեսակը: Այս առումով բնորոշ են Ջավախքի մեծ բանաստեղծի` Վահան Տերյանի տողերը.
Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ...
Թմկա անառիկ բերդը Ջավախքում Ծաղիկը քնքուշ է այնքան ժամանակ, քանի դեռ գտնվում է հուսալի տիրոջ ձեռքերում, երբ այն դառնում է անպաշտպան, և երբ վտանգված է նրա գոյությունը, այն վերածվում է փշի: Ջավախքն, իրավամբ, այսօր նման է փշակալած ծաղկի: Այն տհաճ է Վրաստանի համար, քանի դեռ հայկական է: Ցավոք, այն փուշ է նաև ՀՀ որոշ
շրջանակների համար, քանի որ այդ շրջանակներն իրականում տեր չեն զգում այդ տարածաշրջանին և վերջինիս մատնել են բախտի քմահաճույքին:  Կարճամիտները շահարկում են այն մտածելակերպը, թե պետք չէ լացուկոծ անել, քանի որ ծանր վիճակն առկա է նաև ՀՀ տարբեր մարզերում, և հնարավոր չէ ՀՀ-ն թողած` բեռներով ոսկի տանել Ջավախք: Այդ մարդկանց պետք է հիշեցնել մի պարզ միտք. եթե հայը լքում է Լոռին, ապա դրանով ինչ-որ տեղ չի հայազրկվում հողը, այն կարող է դարձյալ հայկական լինել, ասենք քսան կամ հիսուն տարի անց, քանի որ այստեղ առկա է հայկական պետականությունը: Իսկ
Ջավախքը լքող ամեն հայի տեղը լրացվում է վրացա-թուրքական տարրով, ինչը խոսում է այս տարածքների հայրենազրկման կամ ՙնախիջևանացման՚ մասին: Տարբերությունը այս չէ միայն: Այս տարածքներով է ՙշնչում՚ այսօրվա ՀՀ-ն: Մեկ նախադասությամբ ասած` Ջավախքի հայաթափությանը հակադարձ մեծանալու է Հայաստանի Հանրապետության կոկորդի խռխռոցը: Տարբեր ազգությունների հայրենիքների սահմանները գծվել են երբեմնի կամ ներկա հզոր քաղաքական շահերի բախման միջավայրում: Այս գիրքը, որպես Հայոց պատմության շարունակական շղթա, կրկին ապացուցում է ճշմարտությունն այն մասին, որ հայ ազգը հարատև է իր բնական սահմաններում, և այդ  սահմաններն անհնար է փոփոխել: Մեծ կամ փոքր քաղաքականությունների ցանկացած հաջողություն ՙայդ ոլորտում՚ խիստ ժամանակավոր է:




Էդուարդ Աբրահամյան
1  Հոդվածը որպես ներածական տպագրվել է հետևյալ գրքում. Սարգսյան
Վ., Ջավախքը 1988-2008 թթ., հոդվածների ժողովածու, Երևան, 2009, էջ`
6-12, ինչպես նաև նույն գրքի ռուսերեն հրատարակման մեջ, տես` ԺՋՈ-
ՉՈւՍ Չ 1988-2008 չչ., րոՏՐվՌՍ րՑՈՑպռ, ժՐպՉՈվ, 2009, ր. 6-12: Հոդվա-
ծը հայերեն և ռուսերեն տարբերակներով հրապարակվել է նաև լրատ-
վական-վերլուծական մի շարք կայքէջերում: Արտատպվում է աննշան
կրճատումներով:



Комментариев нет:

Отправить комментарий